
Խանութներ և մասնաճյուղեր
Հիմնական լուծումներ՝ VPN · Wi-Fi · ցանցային անվտանգություն · կենտրոնացված կառավարում
Միավորում ենք խանութներն ու մասնաճյուղերը մեկ անվտանգ ցանցում՝ ապահովելով կայուն կապ կենտրոնական գրասենյակի, սերվերների և բիզնես համակարգերի հետ։
Կազմակերպում ենք աշխատակիցների և հաճախորդների առանձին Wi-Fi ցանցեր, անվտանգ VPN կապ և բոլոր մասնաճյուղերի կենտրոնացված կառավարում ու վերահսկում։
Ցանցը նախագծվում է այնպես, որ նոր խանութ կամ մասնաճյուղ հնարավոր լինի արագ միացնել գործող ենթակառուցվածքին։
Արդյունքում ընկերությունը կառավարում է իր բոլոր կետերի ցանցը որպես մեկ միասնական համակարգ։

