
Firewall և ցանցային անվտանգություն
Ձեր բիզնեսի ցանցի պաշտպանությունը՝ սերտիֆիկացված մասնագետների կողմից։
Նախագծում և կարգավորում ենք Firewall, VPN և ցանցային անվտանգության լուծումներ՝ պաշտպանելով ընկերության ցանցը, տվյալները և հեռահար կապերը։
Մեր նախագծերում աշխատում ենք MikroTik, Fortinet, Cisco և այլ առաջատար արտադրողների լուծումներով։ Համակարգերի նախագծումն ու կարգավորումն իրականացնում են համապատասխան տեխնոլոգիաների փորձ և սերտիֆիկացում ունեցող մասնագետներ։
Կարգավորում ենք ցանցերի բաժանումը, մուտքի իրավունքները, Site-to-Site և Remote Access VPN-ը, Firewall կանոնները և անվտանգության անհրաժեշտ քաղաքականությունները։
Արդյունքում ստանում եք անվտանգ և վերահսկելի ցանց՝ պրոֆեսիոնալ նախագծմամբ և կարգավորմամբ։

