
Արտադրություն և պահեստներ
Հիմնական լուծումներ՝ Wi-Fi · LAN · տեսահսկում · օպտիկական կապ
Կառուցում ենք արտադրական և պահեստային տարածքների ցանցը՝ կայուն կապ ապահովելով աշխատակիցների, սարքավորումների, սկաներների և կառավարման համակարգերի համար։
Ապահովում ենք Wi-Fi ծածկույթ մեծ և բարդ տարածքներում, տեսահսկում, ինչպես նաև արտադրամասերի, պահեստների և գրասենյակային հատվածների միջև արագ կապ։
Ցանցը նախագծվում է՝ հաշվի առնելով տարածքի չափը, մետաղական կառուցվածքները, սարքավորումների տեղադրությունը և աշխատանքի պայմանները։
Արդյունքում ընկերությունը ստանում է կայուն և կառավարելի ենթակառուցվածք՝ արտադրության և պահեստի անխափան աշխատանքի համար։

