
C-DATA
EPON OLT FD1304S-B1/B2
Առաքում 30 օրվա ընթացքում
1/2
Հիմնական բնութագրեր
C-Data FD1304E-B1-ը մոդուլային EPON OLT օպտիկական կայան է՝ FTTH/FTTx ցանցերի համար։ Բազային տարբերակն ունի 4 EPON պորտ և աջակցում է մինչև 256 ONU։ Առանձին FD3041T ընդլայնման քարտով կարելի է ավելացնել ևս 4 EPON պորտ՝ հասնելով ընդհանուր 8 պորտի և մինչև 512 ONU-ի։ Նշված գինը վերաբերում է 4-պորտ բազային տարբերակին․ FD3041T քարտը ներառված չէ։ Վերին ցանցին միացման համար առկա են 4 × 10G SFP+ և 4 × GE uplink պորտեր։ Յուրաքանչյուր PON պորտն աշխատում է IEEE 802.3ah EPON ստանդարտով՝ սիմետրիկ 1.25 Գբիթ/վ արագությամբ և մինչև 1:64 բաժանման գործակցով։ Թողունակությունը՝ 108 Գբիթ/վ, տեղադրումը՝ 1U 19-դյույմանոց դարակում։ Կառավարումը հասանելի է CLI, SNMP, Telnet, SSH և Web միջերեսներով։ Աջակցվում են VLAN, RSTP, IGMP, ACL, QoS, ստատիկ երթուղավորում և DHCP Relay։ AC/DC սնուցման տարբերակը և օպտիկական մոդուլների համալրումը ճշտվում են պատվերի ժամանակ։
Հիմնական բնութագրեր
Առկա չէ
280 000 ֏
Առաքում 30 օրվա ընթացքում